ԱԻԲԱ –ն հայտնում է, որ անկախ փորձագիտական խումբը, Ռիչարդ Մաքլարենի գլխավորությամբ հետաքննել է << Ռիո – 2016 >> օլիմպիական խաղերի բռցնքամարտի մրցաշարը: Բացահայտվել է, որ մրցավարները տարբեր սխեմաներ են կիրառել և անարդար որոշումներ ընդունել:
Այդ առթիվ բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ումար Կրեմլյովն ասել է, որ ամեն բան կանի կեղծիքներ բացառելու համար:
Այժմ ուսումնասիրվում են համապատասխան փաստաթղթերը, որոնք այնուհետև կքննարկվեն մասնագետների հետ:
Հայտնի է նաև, որ Ռիոյի խաղերում շուրջ մեկ տասնյակ մենամարտ կասկածելի ելք է ունեցել: