Շվեդ ձողացատկորդ Արման Դուպլանտիսը և վենեսուելացի եռացատկորդուհի Յուլիմար Ռոխասը աթլետիկայի 2020թ․ աշխարհի լավագույն մարզիկներ են ճանաչվել: Մրցանակների հանձնման արարողությունը տեղի է ունեցել առցանց:
Փետրվարին, Գլազգոյի միջազգային մրցաշարում Դուպլանտիսը սահմանել է աշխարհի ռեկորդ / 6,18 մ․ /։ Նա մեկ շաբաթում երկու անգամ բարելավել է իր նվաճումը: Սեպտեմբերին մեկ սանտիմետրով գերազանցել է Սերգեյ Բուբկայի 1994թ․ սահմանած համաշխարհային բարձրագույն նվաճումը, որը հավասար էր 6,15 մետրի ։
Եռացակորդուհի Յուլիմար Ռոխասը գերազանցել է աշխարհի ռեկորդը / 15,43 մ․ / և մրցաշրջանում ուժեղագույնն է եղել միջազգային չորս մրցաշարերում։
Լավագույն մարզչի մրցանակը ստացել են Արմանդ Դուպլանտիսի ծնողները՝ Հելենա և Գրեգ Դուպլանտիսները։
Լեհաստանի աթլետիկայի ֆեդերացիան ճանաչվել է տարվա լավագույն կազմակերպություն:
Այս տարի սահմանվել է նոր՝ Covid Inspiration Award ՝ կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի մրցանակ։ Քվեարկությանը մասնակցել են մարզասերները։ Պարգևը շնորհվել է Ultimate Garden Clash առցանց մրցաշարին, որի հեղինակը ֆրանսիացի ձողացատկորդ, օլիմպիական չեմպիոն Ռենո Լավիլենն է:
Աթլետիկայի համաշխարհային մրցանակները շնորհվում են 1988 թվականից։