ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄՏՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԿՄՐՑԵՆ . . .

10:37 - 11 Մայ, 2023

Տաշքենդում  ավարտին է մոտենում բռնցքամարտի աշխարհի առաջնությունը: Մրցաշարում այսօր հանգստյան օր է հայտարարված, իսկ վաղը՝ մայիսի 12 –ին,  տեղի կունենան կիսաեզրափակիչ փուլի հանդիպումները: Հայաստանի հավաքականը ունի երկու մասնակից:

63 կգ քաշային Հովհաննես Բաչկովի մրցակիցն է ուզբեկ Ռուսլան Աբդուլաևը: Հաջողության պարագայում  գյումրեցին կմտնի եզրափակիչ և կմրցի մոնղոլ Բատարսուխին Չինզորինգ – տաջիկ Բահադուր Ուսմոնով երկյակի հաղթողի հետ:

Մեր մյուս հույսը 92 կգ քաշային, աբովյանցի  Նարեկ Մանասյանն է: Նրա մրցակիցն է Իտալիան ներկայացնող Ազզիզ Աբես Մուխիդինը: Մյուս զույգը կազմում են ռուսաստանցի Մուսլիմ Հաջիմահոմեդովը և ուզբեկ Լազիզբեկ Մուլոդջոնովը:

 

 

 

Այլ նորություններ