Մաքսիմ Մանուկյանը առաջինն է նաև ավելի բարձր քաշային կարգում

10:07 - 04 Մար, 2019

 

Հունահռոմեական ոճի ըմբիշ, Եվրոպայի գործող չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը դարձավ Բուլղարիայի Ռուսե քաղաքում անցկացված միջազգային ավանդական հեղինակավոր մրցաշարի հաղթող: Նա հանդես եկավ ավելի բարձր` 87 կգ  քաշային կարգում և  իր հաշվին գրանցեց չորս տպավորիչ հաղթանակ: Եզրափակիչում Մաքսիմը գետնեց ճապոնացի Մասատո Սումիին՝  8 : 0 :

82 կգ քաշային կարգում բրոնզե մեդալակիր դարձավ Սարգիս Քոչարյանը:

 

ՀԱՕԿ լրատվական բաժին

 

Այլ նորություններ