ՀԲՖ –ն տեղեկացնում է, որ Գերմանիայի Մյունխեն քաղաքում տեղի է ունեցել ՖԻԲԱ Եվրոպայի տարեկան գլխավոր ժողովը:
Ժողովի օրակարգում ամփոփվել են վերջին մեկ տարվա ընթացքում իրականացված բասկետբոլի զարգացման նախագծերը, ներկայացվել են մի շարք փաստեր և վիճակագրական տվյալներ:
Քննարկվել են առաջիկայում ազգային ֆեդերացիաների զարգացման հեռանկարները, ինչպես նաև Եվրոպայի առաջնությունների հետ կապված մի շարք հարցեր:
Ժողովին մասնակցել է նաև Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար` Արթուր Նազարյանը:
ՖԻԲԱ Եվրոպայի հաջորդ տարեկան ժողովը տեղի կունենա Խորվաթիայում՝ 2024 թվականի մայիսին, իսկ 2025 թվականի ժողովը կկազմակերպվի Լատվիայում։