Եվրոպայի ֆուտբոլի առաջնության ընտրական փուլի ծրագրով Հայաստանի հավաքականը Լատվիայում մրցեց տեղի ընտրանու հետ: Տանտերերը հաղթեցին 2 : 0 հաշվով և առաջին երեք միավորը վաստակեցին:
Ձախողման պատճառով մեր մարզասերը դառնացել է և թերագնահատում է Հայաստանի հավաքականի խաղացողների վարպետությունը: Չզարմանանք, այդպես էլ է լինում, քանզի դժգոհությունը տեղի կտա մեր ընտրանու հենց առաջին հաջողության դեպքում:
Հավատանք մեր հավաքականի լավ խաղին: Գուցե դա կայանա հոկտեմբերի 17-ին, Հյուսիսային Մակեդոնիայում նշանակված մրցամարտում, որը նույնիսկ պաշտոնական չէ:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը եվրոպականի ծրագրով հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 18-ին: Երևանում կհյուրընկալվի Ուելսի ընտրանին: