Թաեքվոնդոյի եվրոպական միությունը / WTE / հայտնել է, որ համավարակի պատճառով շարունակաբար հետաձգվում են օլիմպիական վարկանիշային մրցաշարերը։ Ծրագրով նախատեսված էր առաջին ընտրականը կայացնել Միլանում ՝ ապրիլի 17-19-ը։ Նման փաստ կրկնվեց ևս երկու անգամ:
Մարզաձևի միջազգային ֆեդերացիայի / WTF / նախագահ Չունգվոն Չոն հույս ուներ, որ աշխարհամասային ընտրական մրցումները կանցկացվեն մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Մինչև կորոնավիրուսի ի հայտ գալը Աֆրիկայում, Օվկիանիայում և Ամերիկայում օլիմպիական որակավորման միջոցառումներն անցկացվել են։ Իսկ ահա Ասիայում և Եվրոպայում մրցաշարերը հետաձգվել են անորոշ ժամանակով: