Հեծանվասպորտի Հայաստանի հավաքականն առաջիկա կարեւորագույն մրցաշարերին կպատրաստվի նոր մարզչի ղեկավարությամբ։ Հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Անդրանիկ Առուստամյանը։
Հայաստանի հեծանվային մարզաձեւերի ֆեդերացիայից ՀԱՕԿ լրատվականին տեղեկացրին, որ ավելի վաղ այդ պաշտոնից սեփական դիմումի համաձայն հեռացել էր Արմեն Գյոզալյանը։
Հայ հեծանվորդները հուլիսի 18-23-ը Պորտուգալիայի Անադիա քաղաքում հանդես կգան հեծանվահրապարակի Եվրոպայի առաջնությունում, որից հետո կմեկնեն Կոտ դՙԻվուար՝ մասնակցելու ֆրանկոֆոնիայի խաղերին։
Իսկ այսօր մեր մարզիկները մեկնարկել են հեծանվահրապարակի Հայաստանի առաջնությունում։