ՀԵՐԹԸ ԱԶԱՏ ՈՃԱՅԻՆՆԵՐԻՆՆ Է

11:53 - 16 Դեկ, 2020

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի գավաթի անհատական խաղարկությունը։ Այսօրվանից մրցագորգերը տրամադրվում են ազատ ոճայիններին։

Հայաստանի հավաքականը գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի ղեկավարությամբ  մրցավայր է մեկնել հետևյալ կազմով․ Արսեն Հարությունյան / 57 կգ / , Ռազմիկ Պապիկյան / 61 կգ /, Վազգեն Թևանյան / 65 կգ /, Արման Անդրեասյան / 70 կգ /, Հրայր Ալիխանյան / 74 կգ /, Արման Ավագյան / 79կգ /, Հովհաննես Մխիթարյան / 86 կգ / և Հովհաննես Մաղաքյան / 125 կգ/:

Մեր թիմը ներկայացուցիչ չունի 92 և  97 կգ քաշային կարգերում:

Այլ նորություններ