ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ՀՈՒՍԱԼԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

12:07 - 21 Մար, 2024

<< Փարիզ – 2024 >>    օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքները մոտենում են ավարտին: Ֆրանսիան պատրաստվում է 127 օրից իր հարկի տակ ընդունել աշխարհի լավագույն մարզիկ – մարզուհիներին:  

Այսպիսի ուղերձ է  փոխանցվել  միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) գործկոմի անդամներին: Ամեն բան  լավ է ընթանում, աշխատանքները արագանում են և արդեն   հաստատվել է մասնակիցների ուղեգրերի գրեթե 60 տոկոսը. առայժմ ավելի քան 6000 որակավորված մարզիկ – մարզուհի կա:

Փարիզը պատրաստ է  անցկացնել  բացառիկ օլիմպիական խաղեր՝ համահունչ <<  Օլիմպիական - օրակարգ 2020 –ին >>:

ՄՕԿ -ի նախագահ Թոմաս Բախն  իր ելութում նշել է, որ  աշխարհը  սպասում է այդ խոշորագույն միջոցառման մեկնարկին: Մարդիկ հոգնել են ատելությունից, ագրեսիվությունից, ծայրահեղ բացասական լուրերից և կոնֆլիկտներից:  

Գործկոմի անդամները  նաև հուսադրող թարմացումներ  են ստացել  << Փարիզ 2024 >> -ի   պատվիրակ Միշել Կադոյից, ով մանրամասնել է  Ֆրանսիայի  նախապատրաստական աշխատանքները:  

ՄՕԿ-ի գործկոմին  զեկուցվել է նաև Milano Cortina 2026 ձմեռային մարզահանդեսի  վերջին զարգացումների մասին: Նշվել է, որ Միլանի օլիմպիական ավանում շինարարական աշխատանքներն ընթանում են ժամանակից շուտ, շենքերի հիմնական կառուցվածքն արդեն ավարտված է։ 

Ձմեռային մարզահանդեսը  նախատեսված է անցկացնել 2026թ. փետրվարի 6- 22-ը:

 

Այլ նորություններ