<< Տոկիո - 2020 >> -ը ցույց տվեց, որ կարելի է զսպել համաճարակը: Այս մասին , 32 –րդ ամառային խաղերի փակման տարեդարձի / օգոստոսի 9 –ին / առթիվ ասել է բժիշկ, առողջապահության ոլորտի առաջատար մասնագետ Բրայան ՄակՔլոսկին: Նա նշել է, թե ինչպես Տոկիոյի խաղերը ճանապարհ հարթեցին համաճարակի ընթացքում և կարևոր այլ միջոցառումների անվտանգ կազմակերպման համար:
-Ընդամենը մեկ տարի առաջ ես նախագահում էի միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) անկախ հանձնաժողովը: Սերտորեն աշխատում էինք Ճապոնիայի իշխանությունների հետ և մշակել էինք << կովիդ 19 –ի >> հակահամաճարակային միջոցառումներ:
Մենք համաճարակի մեջ էինք, պատվաստումը դեռ հասանելի չէր ամբողջ աշխարհում, և, սակայն, ակնկալում էինք, որ 11,300 մարզիկներ ու տասնյակ հազարավոր հավատարմագրվածներ կժամանեն Ճապոնիա:
Խաղերին ընդառաջ ԶԼՄ- ները հանդես էին գալիս սարսափելի վերնագրերով հոդվածներով ՝ խաղերի չկայացման մասին:
Նման հրապարակումները ակնհայտորեն կասկածներ և մտավախություններ էին առաջացնում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) խորհուրդները ճիշտ էին։ Հետևելով հանրային առողջության հիմնական միջոցառումներին և ստեղծելով թեստավորման ծրագիր, մենք ցույց տվեցինք, որ համաճարակը հնարավոր է զսպել։
11300 մարզիկների շրջանում ունենալով ընդամենը 33 դրական դեպք, օլիմպիական խաղերն ապացուցեցին, որ միջոցառումը անվտանգ է ինչպես մասնակիցների, այնպես էլ Ճապոնիայի բնակչության համար:
Չնայած խաղերից առաջ հնչած քննադատություններին, << Տոկիո - 2020 >> -ի անցկացումը համավարակի պայմաններում չհանգեցրեց կովիդի զանգվածային գերտարածման: Պատճառը մեկն է. բոլոր մասնակիցները ջանասիրաբար կատարեցին իրենց գործը։ Դա հաստատվեց նաև 2022թ. Պեկինի ձմեռային խաղերում, որոնք վեց ամիս անց նման արդյունքի հասան նույնիսկ ավելի վարակիչ՝ Omicron տարբերակի պայմաններում:
Իհարկե, կարելի էր հասկանալ խաղերից առաջ եղած անհանգստությունը: Սակայն ավելի դժվար էր հասկանալ որոշ փորձագետների մտահոգիչ մեկնաբանությունները և մեր կատարած տքնաջան աշխատանքի հանդեպ եղած դժկամությունը:
Կարևոր էր աշխատել հանուն մարզիկների։ Նրանցից ոմանք յոթ-ութ տարի էին ծախսել համաշխարհային սպորտի մարզահանդեսին նախապատրաստվելու համար:
Միջազգային օլիմպիական կոմիտեն ժամանակին անհրաժեշտ, հուսադրող ուղերձ հղեց 205 ազգային օլիմպիական կոմիտեներին, մարզիկներին և ՄՕԿ-ի փախստականների օլիմպիական հավաքականին >> - ասել է Բրայան ՄակՔլոսկին :
Դոկտոր ՄակՔլոսկին 25 տարի աշխատել է հանրային առողջության ոլորտում: Նա նաև առաջատար դեր է ունեցել 2012թ. Լոնդոնի օլիմպիական խաղերում: 2008 թվականից աշխատում է ԱՀԿ –ում: