Դոհայում մեկնարկել է մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության փուլը:
ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գառնիկ Սարոյանը հայտնեց, որ եզրափակչում մի քանի մասնակից ունենք:
Երեկ, նախնական մրցումներում, նժույգթափեր վարժությունում Արթուր Դավթյանը զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը եւ անցավ եզրափակիչ:
Նույն վարժությունում Հարություն Մերդինյանը դուրս մնաց հետագա պայքարից:
Արթուր Դավթյանը 7-րդ տեղով եզրափակիչ անցավ նաեւ ազատ վարժությունում:
Օղակների վրա Արթուր Թովմասյանն առաջինն էր, իսկ Վահագն Դավթյանը` երրորդը, նրանք եւս երզափակչում են:
Այսօր Հայաստանից ելույթ կունենա միայն Արթուր Դավթյանը: Նա կմրցի հենացատկ, զուգափայտ եւ պտտաձող վարժություններում:
Լուսանկարը` Հարություն Մերդինյանի անձնական արխիվից