Բաքվում ավարտված առաջին Եվրոպական մարզական խաղերի մամուլի ծառայությունը ներկայացրել է մրցումների լավագույն դրվագները:
Հիշեցնենք, որ խաղերի թիմային հաշվարկում Հայաստանը հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանի արծաթե մեդալի շնորհիվ Կիպրոսի հետ բաժանել էր 36-37-րդ տեղերը: Հայաստանի պատվիրակությունն Ադրբեջանի մայրաքաղաք էր մեկնել 25 մարզիկներով, որոնք հանդես եկան 6 մարզաձեւերում՝ բռնցքամարտ, սամբո, ձյուդո, հրաձգություն, թաեքվոնդո եւ ըմբշամարտ: