Հայաստանի ներկայացուցիչ Արման Դարչինյանը (75 կգ) դուրս է եկել Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ:
Երրորդ մենամարտում Դարչինյանը 5:0 հաշվով ուժեղ է գտնվել սլովակ Անդրեյ Ցսեմեզից:
Գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը մեկնարկային մենամարտում 5:0 հաշվով հաղթել է ավստրիացի Ալեքսանդր Մրաովիչին եւ դուրս եկել 1/8 եզրափակիչ:
Հիշեցնենք, որ 8 բռնցքամարտիկով մրցավայր մեկնած Հայաստանի հավաքականի կազմում պայքարը շարունակում են նաեւ Արթուր Հովհաննիսյանը (52 կգ), Հովհաննես Բաչկովը (63 կգ) եւ Հենրիկ Սարգսյանը (91 կգ), որոնք նվաճել են 1/8 եզրափակիչի ուղեգիր: