Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի խմբային մրցաշարի վերջին հանդիպումը նույնպես տեղի ունեցավ Երևանում: Այն կարծես նախորդ խաղի կրկնությունն էր:
Լավ ենք հիշում, որ մեր հավաքականը, երեք օր առաջ, սեփական հարկի տակ 0 : 5 հաշվով պարտվեց Հյուսիսային Մակեդոնիայի ֆուտբոլիստներին: Սցենարը կրկնվեց նաև երեկ: ՀՀ ընտրանին 1 : 4 հաշվով խաղը տանուլ տվեց Գերմանիային թիմին, որը համալրված էր նաև երկրորդ կազմի մի խումբ ֆուտբոլիստներով:
Հերթական անգամ մեր ֆուտբոլասերների հույսերը չարդարացան: Գուցե ի վերջո ճիշտ հետևություններ արվեն . . .
Ներկայացնում ենք խմբային մրցաշարի ամփոփիչ աղյուսակը.