ԻՐԱՐ ԵՆ ՀԱՋՈՐԴՈՒՄ ՉԵՂԱՐԿՈՒՄՆԵՐԸ

12:00 - 11 Մար, 2020

Սամբոյի միջազգային ֆեդերացիան անորոշ ժամանակով հետաձգել է Բուլղարիայում ապրիլի 9 – 13 –ը նախատեսված  Եվրոպայի պատանեկան ու երիտասարդական առաջնությունը: Պատճառը դարձյալ աշխարհում տարածվող կորոնավիրուսն է:

Նախօրերին Երևանում   անցկացվեցին  ՀՀ սամբոյի  2020թ. պատանեկան և երիտասարդական առաջնությունները: Մարզաձևի հանրապետական ֆեդերացիան, մարզչական խորհդի հետ համատեղ , առաջնության արդյունքներով  կազմավորեցին  տարիքային երկու խմբերի հավաքականները, որոնք  պետք է  մասնակցեին   վերը նշած մրցաշարին:

 

Այլ նորություններ