Կորոնավիուսի պատճառով փոխվել է նաև Տոկիոյի օիմպիական խաղերում պարգևատրության արարողակարգը:
Մեդալները կդրվեն սկուտեղի վրա, մարզիկներն իրենք կվերցնեն և կհագնեն այն:
Սկուտեղի վրա դնողը գործողությունը կկատարի ախտահանված ձեռնոցներով, որպեսզի մարզիկը վստահ լինի, որ նախկինում ոչ ոք ձեռք չի տվել մրցանակներին:
Պարգևատրության ժամանակ կարգելվի ձեռքսեղմումն ու փարվելը:
Նախկինում մրցանակները շնորհում էին ՄՕԿ-ի անդամները կամ սպորտի բարձրաստիճան պաշտոնյաները: