ՆՈՐԱՄՈՒՏ. ԱՐԾԱԹԵ ԳՈՏԻ

11:47 - 17 Հոկ, 2022

Այսօրվա  առաջին կեսին Օլիմպավանում վերջին  պարապմունքն  անցկացրեց Հայաստանի բռնցքամարտի հավաքականը:  Այնուհետև  տղաները կնախապատրաստեն ճամպրուկները   և վաղը լուսադեմին  Երևան-  Վարշավա  -  Մարիբոր / Սլովենիա /  չվերթով կմեկնեն  միջազգային բարձրագույն կարգի մրցաշարի:

Գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը  հավաքական է ընդգրկել  արարատցի  Բարեղամ Հարությունյանին / 51 կգ /, երևանցիներ  Արթուր Բազեյանին / 57 կգ /, Գուրգեն Մադոյանին / 67 կգ /, Ռաֆայել Հովհաննիսյանին / 86 կգ /, աբովյանցիներ Ջանիկ Սահակյանին / 54 կգ / , Նարեկ Մանասյանին / 92 կգ /, մարտունեցի Նարեկ Զախարյանին / 71 կգ /, էջմիածինցի  Արթուր Ղազարյանին / 60 կգ / , վանաձորցի Նարեկ Հովհաննիսյանին / 63 կգ /, ախուրյանցի Համաբարձում Հակոբյանին / 80 կգ / և գյումրեցի գերծանրքաշային  Դավիթ Չալոյանին:

Թիմում  ներկայացված չէ  անվանի Հովհաննես Բաչկովը: Նա անհատական  ծրագրով նախապատրաստվում է հաջորդ ստուգատեսներին:  

Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախաձեռնությամբ է  Մարիբորում անցկացվում  այդ ստուգատեսը:   <<  Արծաթե գոտի >>   անվանումն է կրում առաջին անգամ  կայացող  սլովենյան  միջազգայինը:

Նախնական հայտ է ներկայացրել 28 երկիր: Մասնակիցների թվում  զգալի տոկոս են կազմում հեղինակությունները: Ակնկալվում  է, որ ռինգում  կծավալվեն լարված և անզիջում  մենամարտեր:

Այլ նորություններ