Փարիզում ամռանը անցկացվելիք 33 –րդ օլիմպիական խաղերի ըմբշամարտի մրցումներին Հայաստանից կմասնակցեն դեռևս նախորդ մրցաշրջանում ուղեգիր նվաճած հունահռոմեականներ, 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը, 77 կգ՝ Մալխաս Ամոյանը և 97 կգ՝ Արթուր Ալեքսանյանը, ազատ ոճայիններ, 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը և 65 կգ՝ Վազգեն Թևանյանը: Սա նշանակում է, որ Ստամբուլում օրերս անցկացված մարզաձևի համաշխարհային վարկանիշային վերջին՝ թվով վեցերորդ մրցաշարում մեր երկրի ներկայացուցիչներից ոչ մեկին չհաջողվեց մտնել լավագույն եռյակ և արժանանալ արտոնագրի: