Հունիսի 17-ին կայացավ ՖԻԲԱ-Եվրոպայի կազմակերպած hեռավար 2-րդ քննարկումը։ Այն դասակարգման աղյուսակի 33 - 50-րդ տեղերը զբաղեցնող հավաքականների համար էր: Այդ շարքում էր նաև մեր երկիրը։
Մասնակիցները ներկայացրին, թե այժմ իրենց համար ինչ իրավիճակ է ստեղծվել։
ՀԲՖ գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը եվրոպացի գործընկերներին հայտնեց, որ հայաստանյան բասկետբոլն առայժմ անկարող է մարզվել լիարժեք պայմաններում, քանի որ դեռևս կան որոշ սահմանափակումներ:
Քննարկվեց նաև ՖԻԲԱ-ի կազմած նոր ուղեցույցը, որտեղ նշված է համաճարակի պայմաններում բասկետբոլային մրցումների անցկացման կարգը։