Օլիմպիական խաղերում մարզասերներն ընդհանրապես առանձնահատուկ հետաքրքրությամբ են հետևում բռնցքամարտիկների ելույթներին։ Իհարկե, հետաքրքիր է , թե որտեղ են տեղի ունենալու կաշվե ձեռնոցի վարպետների փարիզյան ելույթները։
Ներկայացնենք այն ասպարեզը, որտեղ բռնցքամարտիկները հանդես կգան առաջիկա օլիմպիական խաղերում։
Paris Nord Villepinte-ը խոշոր ցուցահանդեսային կենտրոն է, որը գտնվում է Փարիզի հյուսիսային մասում: Համալիրի ընդհանուր մակերեսը կազմում է 246 000 քմ։ Կենտրոնը, որը շահագործման է հանձնվել 1982թ. արդեն հյուրընկալել է տարբեր ոլորտների ավելի քան 400 միջոցառում:
Համալիրը գտնվում է օլիմպիական գյուղից 25 կմ հեռավորության վրա։ Այստեղ կանցկացվեն բռնցքամարտի որակավորման և ժամանակակից հնգամարտի սուսերամարտ մարզաձևի մրցումները: Ասպարեզը տեղավորում է ավելի քան 6000 երկրպագու։
Մարզասերները բռնցքամարտի մրցաշարում ականատես կլինեն նաև գյումրեցի գերծանրքաշային Դավիթ Չալոյանի մենամարտերին:
Փարիզի ամառային օլիմպիական մարզահանդեսի մեկնարկին մնում է 50 օր: