Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը այսօր ՝ հոկտեմբերի 10-ին, երրորդ հանդիպումը կանցկացնի Ազգերի լիգայի C դիվիզիոնի չորրորդ խմբում։
Մեր ընտրանու գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի ղեկավարած թիմը կhյուրընկալվի Ֆարերյան կղզիների հավաքականին։ Հանդիպումը կկայանա Տորսհավնի «Տորսվյոլուր» ստադիոնում: Խաղի սկիզբը ՝ Երևանի ժամանակով 22:45-ին:
Հանդիպումը սպասարկելու է Ուկրաինայի մրցավարական հանձնախումբը՝ Ալեքսեյ Դերևինսկու գլխավորությամբ: Օգնականներն են Սեմյոն Շլոնչակն ու Վիկտոր Մատյաշը։ Չորրորդ պաշտոնյան Վիտալի Ռոմանովն է:
Երեք օր հետո մեր ֆուտբոլիստները Երևանում կընդունեն Հյուսիսային Մակեդոնիայի մարզիկներին։
Ազգերի լիգայի C դիվիզիոնի չորրորդ խմբի մրցաշարային աղյուսակը երկու տուրից հետո գլխավորում է Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը, որն ունի չորս միավոր: Հայաստանի ու Լատվիայի հավաքականները վաստակել են երկուական, իսկ Ֆարերյան կղզիների թիմը՝ մեկ միավոր: