Երևանի նախկին «Միկա» մարզադահլիճում շարունակվող բասկետբոլի Եվրասիական լիգայի կանոնավոր առաջնության երկրորդ տուրի առաջին խաղում «Ուրարտուն» 83:85 հաշվով պարտվեց ղազախական «Բարսի Ատիրաուիին»։
Առաջին տուրում «Ուրարտուն» հաղթել էր Ռուսաստանը ներկայացնող Տուլայի «Արսենալին», իսկ «Բարսի Ատիրաուն» զիջել էր «Արագածին»:
Հոկտեմբերի 5-ին «Արագածը» և Տուլայի «Արսենալը» կմրցեն Երևանում:
Հիշեցնենք, որ Եվրասիական լիգային մասնակցում են 6 թիմեր Հայաստանից, Ռուսաստանից, Ղազախստանից և Բելառուսից։
Լուսանկարներն՝ այստեղ