Սկսվեց անկախ Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի 31 –րդ առաջնությունը: Տասը թիմեր մրցանակային տեղերի համար միմյանց դեմ կպայքարեն աշուն – գարուն մրցակարգով:
Մեկնարկային հանդիպումներում գրանցվել են հետևյալ արդյունքները.
«Լեռնային Արցախ»-«Վան»՝ 0:1
«Նոա»-«Ալաշկերտ»՝ 3:4
«Փյունիկ»-«Արարատ»՝ 0:1
ԲԿՄԱ-«Շիրակ»՝ 0:1
«Ուրարտու»-«Արարատ-Արմենիա»՝ 1:0
Երկրորդ փուլում միմյանց հետ կմրցեն «Նոա» - «Լեռնային Արցախ», «Ալաշկերտ» - «Արարատ» / օգոստոսի վեցին /,«Վան» - ԲԿՄԱ, - «Արարատ-Արմենիա» - «Փյունիկ» / օգոստոսի ոյթին / և «Շիրակ» - «Ուրարտու» / օգոստոսի ութին / զույգերը:
Հավանաբար «Արարատ-Արմենիա» - «Փյունիկ» հանդիպումը կհետաձգվի, որովհետև Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում օգոստոսի 9 –ին մեր փյունիկցիները, չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի ծրագրով, կմրցեն Բելգրադի «Ցրվենա զվեզդայի» հետ: