Եվրոպական խաղերի մեկնարկին մնացել է 15 օր, իսկ Լեհաստանի Վելիչկայի աղի հանքավայրում, երեկ եզակի իրադարձություն է տեղի ունեցել ։
Խաղաղության ջահը առաջին անգամ իջել է 125մ. խորություն ունեցող աղի հանքի հատուկ խուց: Հանքափորների օգտագործման լամպի մեջ տեղադրված ջահը, որը բերվել է Հռոմից, գետնի տակ կմնա մինչև Եվրոպական խաղերի ավարտը:
Հանքավայրում տեղի է ունեցել յուրատեսակ արարողություն. ներկայացվել են ստուգատեսում խաղարկվող մեդալները:
Այս օրերին Լեհաստանի բնակավայրերով շրջող կրակը հունիսի 21 –ին կհասնի Կրակով և Հենրիկ Ռեյմանի անվան քաղաքային մարզադաշտում տեղի կունենա Եվրոպական խաղերի բացման արարողության գագաթնակետը՝ կբոցավառվի ջահը:
Խաղաղության կրակը խորհրդանշում է լույսը, միասնությունը, ուժը, ճշմարտությունը ՝ առաջ մղելով օլիմպիական խաղերի ամենակարևոր արժեքները: