Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է վարկանիշային դասակարգման նոր աղյուսակը: Մայիսի 1-ի դրությամբ, հայ գրոսմեյստեր Լեւոն Արոնյանը բարելավել է դիրքերը երեք հորիզոնականով եւ զբաղեցնում է վեցերորդ տեղը:
Աշխարհի ուժեղագույն շախմատիստների առաջին տասնյակում են. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա, 2832), Ուեսլի Սո (ԱՄՆ, 2815), Վլադիմիր Կրամնիկ (ՌԴ, 2811), Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ, 2802), Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա, 2795), Լեւոն Արոնյան (Հայաստան, 2789), Հիկարու Նակամուրա (ԱՄՆ, 2786),Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան, 2786), Անիշ Գիրի (Նիդեռլանդներ, 2785), Սերգեյ Կարյակին (ՌԴ, 2783):
Լավագույն հարյուրյակում են նաեւ հայ գրոսմեյստերներ Սերգեյ Մովսիսյանը (64-րդ, 2680) եւ Վլադիմիր Հակոբյանը (83-րդ, 2667): Վերջին տարիների ընթացքում առաջին անգամ հարյուրյակից դուրս է մնացել Գաբրիել Սարգսյանը:
Կանանց վարկանիշային աղյուսակում Էլինա Դանիելյանը 28-րդն է (2451), Լիլիթ Մկրտչյանը` 56-րդը (2414):
Առաջին եռյակում են Հոու Յիֆանը (Չինաստան, 2652), Ցզյույ Վենցզյունը (Չինաստան, 2594), Աննա Մուզիչուկը (Ուկրաինա, 2570):
Աղբյուրը` ՖԻԴԵ-ի պաշտոնական կայքի