ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՈԳՈՎ

10:38 - 13 Հուլ, 2020

Սուսերամարտի միջազգային ֆեդերացիան  / FIE / հայտնել է մարզիկներին, ֆեդերացիաներին, կազմակերպություններին և մրցավարներին օժանդակելու  ծրագրի մասին։ Աջակցությունը նախաձեռնել է FIE- ի նախագահ Ալիշեր Ուսմանովը։ Ծրագրի համաձայն, համավարակի պայմաններում գտնվող յուրաքանչյուր ֆեդերացիա, կոնֆեդերացիա  կստանա ֆինանսական աջակցություն:

Ֆեդերացիայի գործկոմի մեկ այլ որոշմամբ չեղյալ է համարվել 2020թ․   տարեկան անդամավճարը և 2020- 2021թթ․ տուրքերը: Յուրաքանչյուր երկրի  մեկ մարզիկի կհատկացվի ֆինանսական դրամաշնորհ ՝ 2021թ․  մայրցամաքային պատանեկան  առաջնությանը մասնակցելու համար: 

<< Աշխարհը կանգնած է կորոնավիրուսի համաճարակի առջև։ Այն ծանր հետևանքներ ունի տնտեսության, մարդկանց ֆիզիկական և հոգեբանական առողջության վրա։ Ազգային ֆեդերացիաները և սուսերմարտիկները ստիպված  դադարեցրել  են  իրենց գործունեությունը: Այս դժվարին ժամանակահատվածում համերաշխության և միասնության ոգով է միջազգային ֆեդերացիան ցանկանում  օգնել մեր մարզաձևին ։ Սա աննախադեպ աջակցության ծրագիր է, որի համար հատկացվել է  մեկ միլիոն շվեյցարական ֆրանկ >> , - ասել է FIE –ի նախագահ Ուսմանովը։

 

 

Այլ նորություններ