ԱՎԱՐՏՎԵՑ ԱՌԱՋԻՆ ՇՐՋԱՆԸ

12:07 - 12 Դեկ, 2023

20 –րդ մրցափուլով ավարտվեց Հայաստանի ֆուտբոլի IDBank Պրեմիեր Լիգայի աշնանային շրջանը: Գրանցվեցին հետևյալ արդյունքները. ԲԿՄԱ - «Նոա»՝ 0:2 (0:1), «Ուրարտու» - «Արարատ-Արմենիա»՝ 1:3 (0:3),  «Վան» - «Շիրակ»՝ 4:0 (0:0), «Վեստ Արմենիա» - «Ալաշկերտ»՝ 1:1 (0:1),  «Փյունիկ» - «Արարատ»՝ 2:2 (1:1):

Մրցաշարային աղյուսակը այսպիսի տեսք ունի.

#

Թիմեր

Խ

Մ

1

Փյունիկ

20

48

2

Նոա

20

42

3

Արարատ-Արմենիա

20

42

4

Ուրարտու

20

34

5

Ալաշկերտ

20

32

6

ԲԿՄԱ

20

22

7

Արարատ

20

21

8

ՖԱ Վեստ Արմենիա

20

17

9

Վան

20

14

10

Շիրակ

20

13

Ինչպես երևում է աղյուսակից,  «Փյունիկը » առաջնության աշնանային կեսում ոչ մի պարտություն չի կրել,  գրանցել  է 14 հաղթանակ,  վեց խաղ ավարտել է ոչ-ոքի արդյունքով և 48 միավորով միանձնյա առաջատար է:

Առաջնությունում հայտարարվել է  ընդմիջում, հանդիպումները  կվերսկսվեն  2024թ. փետրվարի 23 –ից:

 

 

Այլ նորություններ