ԶԻՋԵՑ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ՄՐՑԱԿՑԻՆ

11:12 - 13 Նոյ, 2020

ԻՆչպես հայտնի է Chess.com կայքում անցկացվող Speed Chess Championship առցանց մրցաշարին հայտավորված հայաստանցի երկրորդ մասնակիցը գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանն էր։ Նա, ավաղ, ձախողվեց իր մասնակցությամբ առաջին պարտիայում։ Մեր ներկայացուցիչը  1/8 եզրափակիչում պարտվեց անվանի  Հիկարու Նակամուրային / ԱՄՆ / և զրկվեց պայքարը շարունակելու իրավունքից։

Հայաստանի շախմատի առաջատար Լևոն Արոնյանը առաջին մրցակցին հաղթելուց հետո մտել է քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի  ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ։

 

Այլ նորություններ