ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐ, ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐ

11:47 - 25 Հուն, 2021

<< Տոկիո – 2020 >>  կազմկոմիտեն  գործնականում  հնարավորություն  չունի պատվաստել բոլոր կամավորականներին: Այս մասին հաղորդում  է Nikkei թերթը ՝ վկայակոչելով կազմկոմիտեի աղբյուրները: 

Ընդհանրապես 80 հազար կամավորական էր  նախատեսվում ընդգրկել մարզահանդեսի աշխատանքներում: Սակայն նրանցից մոտ 10,000-ը հրաժարվել է ՝ համավարակի հետ կապված մտավախությունների պատճառով: 

Ճապոնիայի իշխանությունները  խաղերի անվտանգության ապահովման համար հունիսի սկզբին խոստացել էին պատվաստել բոլոր կամավորականներին, բայց  մինչ ստուգատեսի բացման արարողությունը կարող է պատվաստվել  ընդամենը  40 հազար մարդ:

Այլ նորություններ