Վրացական Բաթումիում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։
Այսօր մրցահարթակ է դուրս եկել ու մեծահասակների առաջնությունում իր նորամուտն է նշել Հայաստանի տղամարդկանց հավաքականի ներկայացուցիչ, 73 կգ քաշային Արմեն Գրիգորյանը։ 18-ամյա ծանրորդը պոկում վարժությունում գրանցել է 140կգ, իսկ հրումում՝ 170կգ արդյունք՝ վարժություններից յուրաքանչյուրում միայն մեկական անգամ ծանրաձողը գլխավերևում ֆիքսելով։ Այդպիսով՝ Գրիգորյանը երկամարտի 310 կգ արդյունքով զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը։
Վաղը մեր հավաքականի կազմում մրցահարթակ դուրս կգան 81 կգ քաշային կարգը ներկայացնող Անդրանիկ Կարապետյանն ու Ռաֆիկ Հարությունյանը։