ՄՕԿ – Ի ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎՈՒՄ

16:07 - 08 Դեկ, 2023

Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախի  ղեկավարությամբ Շվեյցարիայի Լոզանում  տեղի է ունեցել 12-րդ օլիմպիական գագաթնաժողովը:  

Միջոցառմանը մասնակցել են օլիմպիական շարժման առաջատար ներկայացուցիչներ, իսկ ԱՕԿ – ները  միացել են առցանց։ 

Քննարկվել են  աշխարհում օլիմպիական շարժման զարգացմանը առնչվող հարցեր։

Նախ  խոսվել է ՄԱԿ –ի առաջադրած  «Սպորտով և օլիմպիզմի մաքուր գաղափարներով կառուցենք գեղեցիկ և հանգիստ աշխարհ» նախագծի մասին:

118 երկիր պաշտպանել է այդ գաղափարը, երկուսը ձեռնպահ է մնացել և դեմ է եղել ընդամենը մեկ երկիր:

Օրակարգի հարցերից է եղել նաև << Փարիզ – 2024 >>  ամառային    խաղերի նախապատրաստական աշխատանքները: Մասնակիցները նշել են, որ այդ միջոցառումը ամենահիշարժանն է լինելու  խաղերի պատմությունում: Շեշտվել է հատկապես մասնակիցների գենդերային հավասարության փաստը:  

Չափանիշներ են  սահմանվել այն մարզիկների համար, որոնք հանդես են գալու չեզոք դրոշի ներքո։

Մտքեր  են փոխանակվել  Միլան-Կորտինա  - 2026-ի ձմեռային օլիմպիական խաղերի նախապատրաստության, հակադոպինգային , սպորտը քաղաքականությունից ազատելու, թվային հաղորդակցության և այլ հարցերի վերաբերյալ:

Այլ նորություններ