Հունաստանի Հռոդոս քաղաքում ավարտվեց Եվրոպայի կանանց շախմատի 24 –րդ անհատական առաջնությունը: Մասնակիցների թվում էին Հայաստանի չորս պատվիրակներ. Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Սուսանննա Գաբոյան և Մարիամ Մկրտչյան:
Առաջնությունը նաև ընտրական բնույթ էր կրում: Առաջին տասնյակում տեղ գրավողները իրավունք ստացան մասնակցելու աշխարհի գավաթի խաղարկությանը: Այդ պատվին մեր ներկայացուցիչներից արժանացավ միայն Լիլիթ Մկրտչյանը: Նա 10 հնարավորից վաստակեց 7,5 միավոր ու ևս ութ շախմատիստուհիների հետ բաժանեց 2 – 9 րդ տեղերը:
Էլինա Դանիելյանը 6,5 միավորով 28-րդն է, Սուսաննա Գաբոյանը՝ 5,5 միավորով 75-րդն է, Մարիամ Մկրտչյանը՝ 4,5 միավորով 116-րդ տեղում է: