Մայրաքաղաքի << Դինամո >> մարզադահլիճում տեղի ունեցավ բռնցքամարտի միջազգային թիմային մրցաշար:
Չորս հավաքականների պայքարում առավել հաջող հանդես եկան տանտերերը: Նրանք հաջորդաբար հաղթեցին Իրանի / 5 : 4 /, Ուկրաինայի / 10 : 5 / և Վրաստանի / 6 : 3 / ներկայացուցիչներին և ոչ պաշտոնական հաշվարկով գրավեցին առաջին տեղը:
ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը ճեպազրույցում ասաց, որ բռնցքամարտիկները առաջիկա օրերին կհանգստանան, որից հետո տեղերում, անձնական մարզիչների գլխավորությամբ, կնախապատրաստվեն Հայաստանի առաջնությանը: Ստուգատեսը տեղի կունենա Երևանում ՝ հունվարի 24 – 29 –ը:
Աչքի ընկածները կհամալրեն երկրի գլխավոր թիմը, որի կազմում կմասնակցեն ուսումնամարզական հավաքների, միջազգային մրցաշարերի: Դրանք բնույթով նախապապատրաստական – ընտրական կլինեն, քանզի լավագույն մարզավաճակ ունեցող բռնցքամարտիկները Հայաստանի մարզական դրոշի պատիվը կպաշտպանեն մեր մայրաքաղաքում մայիսի 21 – 31 –ը անցկացվելիք Եվրոպայի առաջնությունում: