Երկու հայ ըմբիշներ կպայքարեն Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալների համար

15:00 - 26 Հուն, 2016

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մեկնարկել է ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության եզրափակիչ օրը:

Հունիսի 26-ին մրցագորգ էին դուրս եկել ազատ ոճային ըմբիշներ 55 կգ քաշային Մխիթար Գրիգորյանը, 66 կգ քաշային Աշոտ Վելիցյանը և 84 կգ քաշային Սարգիս Հովսեփյանը:

Մխիթար Գրիգորյանը և Սարգիս Հովսեփյանը կգոտեմարտեն բրոնզե մեդալների համար: Նրանց մրցակիցներն են համապատասխանաբար` բուլղարացի Միկյայ Սալին Մայիմը և թուրք Սեմիհ Յազիչին:

66 կգ քաշային Աշոտ Վելիցյանը պարտվեց մեկնարկային գոտեմարտում:

ՀԱՕԿ լրատվության բաժին

 

 

Այլ նորություններ