ՀՀ ՕԼԻՄՊԻԱԿԱՆՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ

12:19 - 23 Հուլ, 2021

Տոկիոյի օլիմպիական խաղերի մրցասպարեզներում մեր մարզիկներից առաջինը թեժ պայքարի կբռնվի սպորտային մարմնամարզիկ Արթուր Դավթյանը: Նա վաղը ՝ հուլիսի 24 –ի լուսաբացին,  Երևանի ժամանակով 05:00-ին,  որակավորման փուլի ծրագրով կսկսի իր օլիմպիական երթը: Հիշեցնենք, որ Արթուրը հանդես կգա երկու մրցաձևում ՝ նժույգթափում և հենացատկում:

Հաջորդ օրը, կաշվե ձեռնոցի մեր վարպետներից առաջինը ռինգ կելնի անվանի Հովհաննես Բաչկովը / 63 կգ /: Գյումրեցու առաջին մրցակիցն է   Ռյան Ալստոնը՝ Անտիգուա և Բարբուդա երկրից: Նույն՝ հուլիսի 25 –ին որակավորման փուլում իր ունակությունները կդրսևորի հրաձգուհի  Էլմիրա Կարապետյանը / ատրճանակ, 10 մետր հեռավորությունից /:

Հուլիսի 26 –ին ելույթ կունենա ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը / 73 կգ /: Նրա  առաջին մրցակիցն է ղազախ Ժանսայ Սմագուլովը: Այդ օրր հանդես կգա նաև  բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը / 52կգ /: Կորյունը կմենամարտի   բրիտանացի  Յաֆալ Գալալի հետ: Նրա թիմակից Արման Դարչինյանը / 75 կգ/  պայքարը կսկսի  1/16 եզրափակիչից:

Հուլիսի 27-ին ծանրահարթակ կելնի  Իզաբելլա Յայլյանը / 59 կգ /, իսկ լողուղյակում՝ Արթուր Բարսեղյանը / ազատ լողաոճ,100 մետր /:

Հուլիսի 28-ին նշած լողաոճում իր հնարավորությունները կդրսևորի  Վարսենիկ Մանուչարյանը:

Հուլիսի 30-ին իր  երկրորդ մեկնարկը կունենա Արթուր Բարսեղյանը (50 մետր, ազատ ոճ):

Օգոստոսի 1-ից պայքարի մեջ են կմտնեն  հունահռոմեական ոճի ըմբիշները: Առաջինը մրցագորգ կելնի Արմեն Մելիքյանը / 60 կգ /:

Օգոստոսի 2-ին կգոտեմարտեն  Կարապետ Չալյանը / 77 կգ /  և Արթուր Ալեքսանյանը / 97 կգ /:  Նրանց թիմակից Կարեն Ասլանյանը / 67 կգ / կմրցի հաջորդ օրը:

Օգոստոսի 3 –ին պայքարի կբռնվեն նաև ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը և եռացատկորդ Լևոն Աղասյանը:

Հայաստանի  ազատ ոճի ըմբիշներ   Արսեն Հարությունյանը /  57 կգ / կմրցի օգոստոսի 4 –ին , իսկ Վազգեն Թևանյանը / 65 կգ / ՝ օգոստոսի 6 –ին:

 

 


 

 

Այլ նորություններ