ՆՈՐ ՄՐՑԱՇՐՋԱՆԸ ՝ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿՈՎ

10:07 - 12 Հուն, 2023

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն – մարզադպրոցում այսօր տեղի կունենա Հայաստանի տղամարդկանց և կանանց բարձրագույն խմբի  առաջնության բացման արարողությունը: Խաղատախտակների շուրջ կնստեն 10 – ական մարզիկ – մարզուհիներ:

Գլխավոր մրցավարներն են միջազգային կարգի մրցավարներ  Աշոտ Վարդապետյանը / տղամարդկանց /  և  Նունե Վարդանյանը / կանանց /:

Մրցակարգը  շրջանաձև է և մասնակիցներից յուրաքանչյուրը կխաղա ինը պարտիա:  

Տղամարդկանց մրցաշարին կմասնակցեն Մանուէլ Պետրոսյանը, Արամ Հակոբյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Զավեն Անդրիասյանը, Տիգրան Պետրոսյանը, Տիգրան Հարությունյանը, Մամիկոն Ղարիբյանը, Արմեն Բարսեղյանը, Սարգիս Սարգսյանը , իսկ կանանցը՝   Մարիա Գևորգյանը, Սուսաննա Գաբոյանը, Աստղիկ Հակոբյանը, Աննա Խաչատրյանը, Վերոնիկա Խաչատրյանը, Նարինե Գասպարյանը, Արփինե Գրիգորյանը, Ասյա Եդիգարյանը, Պոլինա Կոբակը, Նվարդ Հայրապետյանը:

ՀՀ չեմպիոնները և մրցանակակիրները հայտնի  կդառնան հունվարի 22 –ին: Հաղթողները կհամալրեն մարզաձևի մեր ազգային հավաքականները:

Այլ նորություններ