Մերձմոսկովյան ձիարշավարանում անցկացվեց ձիասպորտի Եվրասիական լիգայի փոքր գավաթի խաղարկությունը:
Մասնակիցները երկու շրջանով հաղթահարեցին 130 սմ բարձրությամբ արգելքներ:
Մարզասերները ջերմորեն արձագանքեցին նժույգավարների << անվթար >> ցատկերին: Հաջողակների թվում էին մեր երկրի ներկայացուցիչներ Արթուր Բաղդասարյանը, Հովհաննես Ամալյանը և Նիկոլայ Բեգլարյանը: Թիմային պայքարում նրանք 36 տուգանային միավորով զբաղեցրին չորրորդ տեղը: