Սոֆիայում շարունակվող բռնցքամարտի Ստրանջայի միջաքզգային մրցաշարում Հայաստանի ազգային հավաքականի անդամ, 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը մեկնարկային մենամարտում 15 վայրկյանում նոկաուտի է ենթարկել բուլղարացի մրցակցին եւ անցել քառորդ եզրափակիչ: Այս մասին տեղեկացնում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:
Հայաստանի ինը բռնցքամարտիկներից պայքարը շարունակում են նաեւ Հովհաննես Բաչկովը՝ 64 կգ եւ Վլադիմիր Մարգարյանը՝ 69 կգ: Գերծանր քաշային Դավիթ Չալոյանը պայքարի մեջ ներգրավվելու է քառորդ եզրափակչից: