<< Տոկիո- 2020 >> -ի կազմկոմիտեն որոշել է չեղարկել ընթացիկ տարվա համար նախատեսված << Նիպպոն >> մշակութային փառատոնի միջոցառումները։ Դա պայմանավորված է աշխարհում տարածված վարակի հետ։
Փառատոնի գլխավոր նպատակն է մարզասերներին պատմել ճապոնական սովորույթների և ավանդույթների մասին, ինչպես նաև ցույց տալ երկրի մշակութային բազմազանությունը:
Միջոցառումները կազմակերպել են մարզային իշխանությունները, մարզական ակումբները և արվեստի խմբերը:
Կարևոր իրադարձությունը դասական օպերայի և ճապոնական << Կաբուկի >> թատրոնի ներկայացումն էր լինելու։ Ցուցադրումը պետք է անցկացվեր ապրիլի 18-ին։
Չեղյալ են հայտարարվել նաև մշակութային բոլոր բեմադրությունները։
Կազմակերպիչները նախատեսել են այդ միջոցառումներն անցկացնել հաջորդ տարի։