Զավեն Անդրիասյանը 12-րդ տեղը զբաղեցրեց արագ շախմատի Եվրոպայի առաջնությունում

22:00 - 17 Դեկ, 2017

Դեկտեմբերի 16-ից 17-ը Կատովիցեում (Լեհաստան) անցկացվեց արագ շախմատի Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցեց 1187 շախմատիստ:

Հայաստանը ներկայացնող Զավեն Անդրիասյանը, 11 հնարավորից վաստակելով 9 միավոր, զբաղեցրեց 12-րդ տեղը:

Եվրոպայի չեմպիոն դարձավ ռուսաստանցի Մաքսիմ Վավուլինը՝ 10 միավոր: Երկրորդ եւ երրորդ տեղերը, համապատասխանաբար, զբաղեցրին Յան-Կշիշտոֆ Դուդան (Լեհաստան) եւ Պավել Պոնկրատովը (ՌԴ)՝ 9.5-ական միավոր:

 

Լուսանկարը՝  մրցաշարի պաշտոնական կայքի

Այլ նորություններ