Բուխարեստում ավարտվեց հունահռոմեական ըմբշամարտի / մինչև 23 տարեկանների մասնակցությամբ / Եվրոպայի առաջնությունը:
ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանի չորս սաներ դարձան մրցանակակիր:
Առավել հաջող հանդես եկավ Կարապետ Մանվելյանը (55 կգ), որը գրավեց երկրորդ տեղը և պարգևատրվեց արծաթե մեդալով: Նրա թիմակիցներ Հովհաննես Հարությունյանը (87 կգ) , Հայկ Խլոյանը (97 կգ) և Ալբերտ Վարդանյանը (130 կգ) դարձան բրոնզե մեդալակիրներ:
Թիմային պայքարում մերոնք ճանաչվեցին հինգերորդը:
Բուխարեստի մրցագորգերն արդեն կտրամադրվեն ազատ ոճի ըմբիշներին: