Բասկետբոլի Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականը Երևանում երկու ընկերական հանդիպում կանցկացնի Վրաստանի մինչև 18 տարեկանների հավաքականի հետ:
Երկու հավաքականներն էլ նախապատրաստվում են Եվրոպայի 2016 թվականի առաջնությանը:
Վրաստանի հավաքականը գլխավորում է Գեորգի Ղազանչյանը, ով ժամանակին աշխատել է Երևանի «Հատիս» թիմի հետ և բասկետբոլի Հայաստանի կանանց հավաքականում:
Հանդիպումները տեղի կունենան հունիսի 28-ին (ժամը 17:00) և 29-ին (ժամը 13:00) նախկին «Միկա» մարզադահլիճում:
ՀԱՕԿ լրատվության բաժին