ՀՆԱՐԱՎՈՐ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐ

10:49 - 22 Հուլ, 2020

Կորոնավիրուսի տարածման  իրավիճակի վերահսկողությունը, պատվաստանյութերի մշակման գործընթացը և բուժման մեթոդները մեծ նշանակություն կունենան Տոկիոյի օլիմպիական խաղերի կայացման համար։ Վերջնական որոշում կայացնողը ՄՕԿ –ն է։  

<< Տոկիո - 2020 >>  կազմկոմիտեի ղեկավար Յոշիրո Մորին ասել է,որ քիչ հավանական  է խաղերի  հետաձգումը։ Հայտնի  է, որ 2022թ․ ձմեռային խաղերը հյուրընկալելու է  Պեկինը, իսկ 2024թ․ ամառայինը՝ Փարիզը:  Դժվար թե Փարիզը հրաժարվի և տեղը զիջի Տոկիոյին։

Կազմակերպիչները չեն բացառում , որ միջոցառումը կանցկացվի  առանց հանդիսականի, եթե դա միակ հնարավոր տարբերակը լինի։ Այդ մասին պետք է լավ մտածել։ Իսկ  վարակի տարածումը կանխելու համար  կպահանջվի  որոշակի չափանիշների մշակում։ Գնահատվում է  այն տարբերակը, որ խաղերին ականատես կդառնան միայն տեղացի մարզասերները։

 

Այլ նորություններ