ՆՈՒՅՆ ՄԱՐԶՉԻ ՍԱՆԵՐԸ

10:57 - 20 Օգո, 2021

Ռիգայում  երեկ ավարտվեց Եվրոպայի ձյուդոյի պատանեկան հերթական առաջնությունը:

Հայաստանը ներկայացրել էր ինը մարզիկ: Առավել հաջող հանդես եկան Երևանի պետական մարզական օլիմպիական քոլեջի մարզիչ Վահե Թորոսյանի անձնական աշակերտները: Նրանցից  Արտակ Թորոսյանը / 66 կգ / բոլորից շատ հաղթանակներ տոնեց, գրավեց երրորդ տեղը և պարգևատրվեց բրոնզե մեդալով:

Մրցանակային հինգերորդ տեղը գրավեց Գոռ Կարապետյանը  / 81 կգ / :

Առաջիկա սեպտեմբերի 9  - 12 –ը,  Լյուքսեմբուրգում  իրենց հարաբերությունները կորոշեն  Եվրոպայի երիտասարդ ձյուդոիստները: Հավաքականի ավագ մարզիչ, գյումրեցի Դավիթ Խաչատրյանը նախապես որոշել էր մրցավայր ուղեկցել չորս մարզիկի: Վերջնական կազմը կհրապարակվի մրցաշարի մեկնելու նախօրերին:

Այլ նորություններ