Փարիզի ամառային օլիմպիական խաղերի բացումը տեղի կունենա ոչ թե մարզադաշտում, ինչպես ընդունված է, այլ . . . Սենա գետի ափին: Եվ ահա միջոցառման կազմկոմիտեն հայտարարել է մի շարք ջրային ընկերությունների հետ կնքված համագործակցության մասին: Նրանք աշխարհի հինգ մայրցամաքների օլիմպիական պատվիրակությունների անդամներին կտրամադրեն իրենց նավակները:
Արդեն փարիզյան և տարածաշրջանային 116 նավակ կա, որոնք Սենայի << օլիմպիական ջրերը >> ակոսել կսկսեն 2024թ. հուլիսի 26-ից։ Գետերի 42 ընկերություններ են առայժմ համաձայնել ներդրում ունենալ աշխարհի ամենախոշոր սպորտային իրադարձությունում:
Նավերը կանցնեն Սենայի երկայնքով՝ Աուստերլից և Յենա կամուրջների միջև ընկած վեց կիլոմետրանոց տարածությունը:
Սենա գետը և նավակները անբաժան են։ Բացման արարողության ժամանակ օլիմպիականները կծանոթանան և կհիանան առափնյա կողմերում գտնվող պատմամշակութային կոթողներին:
Նավակները, ի դեպ, մշտապես ակոսում են Սենայի ջրերը և տարեկան ավելի քան ութ միլիոն զբոսաշրջիկ է օգտվում ջրուղուց, ասել է թե ՝ օլիմպիական նավակները նույնպես կմտնեն պատմություն:
33 –րդ օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել է 457 օր: