Հեծանվասպորտի միջազգային միությունը / UCI) / սպորտային և ֆինանսական հետևանքների դեմ պայքարի ուղղությամբ մի շարք միջոցառումներ է ձեռնարկել, որոնք առնչվում են առաջիկա մրցումների տեղափոխմանը կամ չեղարկմանը։
Մրցաշարերը դադարեցվել են մինչև 2020 թ․ հունիսի 1-ը։
Համաշխարհային ճգնաժամը ազդեցություն կունենա միջազգային օրացույցի վրա և կհանգեցնի եկամուտների զգալի կրճատման:
Ի նշան համերաշխության, ճգնաժամի սկզբից, ձեռնարկվել են աջակցության մի շարք օժանդակ միջոցառումներ։ UCI- ն կփոխհատուցի չեղյալ հայտարարված միջոցառումների կազմակերպիչներին։
Ֆեդերացիան և նրա գործընկերները պայմանավորվել են ֆինանսական դժվարությունների առջև կանգնած խմբերին անհրաժեշտ օգնություն ցույց տալ, որպեսզի նրանք կարողանան շարունակել իրենց գործունեությունը։
Անգործությունն ազդում է մարզիկների, թիմերի, կազմակերպիչների, գործընկերների , մարդկանց և կազմակերպությունների ճնշող մեծամասնության վրա։
Հեծանվային սպորտի ընտանիքին համախմբման կոչ է արվել ՝ լինել միասնական, պատասխանատու և ուժեղ: Այս պարագայում հնարավոր կլինի հաղթահարել COVID-19- ը և վերականգնել հեծանվային մրցումները։