Դահուկավազքի Հայաստանի կանանց հավաքականի երեք անդամները մեկնարկում են ավստրիական վարկանիշային մրցաշարում: Ավստրայի Զիֆիլդ քաղաքում մեկնարկող վարկանիշային մրցաշարում Հայաստանը կներկայացնեն՝ Կատյա Գալստյանը, Աննա Մխիթարյանը և Լիլիթ Տոնոյանը: Հավաքականի անդամները մրցաշարին մասնակցում են վարկանիշային միավորները լավացնելու նպատակով: Իսկ ահա Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամները պետք է մասնակցեն Սկանդինավիայի գավաթի խաղարկությանը, որն անցկացվում է Ֆինլանդիայում:
ՀԱՕԿ լրատվության բաժին