Հունգարիայի Գյոռ քաղաքում ընթացող Եվրոպական օլիմպիական փառատոնի լողի մրցաշարում Արթուր Բարսեղյանն անցավ եզրափակիչ։ 50 մ ազատ ոճի կիսաեզրափակչում Բարսեղյանը գրանցեց 23.72 արդյունքը։ Եզրափակչի մեկնարկը կտրվի վաղը։
Թենիսիստներ Արթուր Սողոյանը եւ Յուրի Մարտիրոսյանը զուգախաղում պարտվեցին Իտալիայի ներկայացուցիչներին, վազորդ Դավիթ Մարտիրոսյանին չհաջողվեց կիսաեզրափակիչ անցնել 400 մ վազքում։
Այս պահին մրցում են մարմնամարզիկ Ժորա Սմբատյանը, հեծանվորդներ Ամու Ասուբովը, Հովհաննես ու Հենրիկ Երանոսյաննեը, թենիսիստներ Եվա Ավանեսյանն ու Էվելինա Մարտիրոսյանը (զուգախաղ)։