ՕԼԻՄՊԻԶՄԸ ՆԱԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ Է

11:40 - 21 Հուն, 2021

Ֆինլանդիայի Վուոկատտի քաղաքում 2021թ. փետրվարին էր  նախատեսված անցկացնել Եվրոպայի երիտասարդական 15 –րդ  ձմեռային օլիմպիական փառատոնը։ Ինչպես հայտնի է  համավարակի պատճառով այն հետաձգվել է   և կկայանա այս  տարեվերջին ` դեկտեմբերի 11 – 18-ը։ Որոշումը կայացրել են ԵՕԿ –ը և  կազմկոմիտեն:

Եվրոպայի օլիմպիական կոմիտեն  շարունակում  է իրականացնել այդ միջոցառման երիտասարդ դեսպանների ծրագիրը։ Դրանք կանցկացվեն առցանց ձևաչափով ՝ փետրվարի 6 - 12 –ը։։

Երիտասարդ տղաներն ու աղջիկները կծանոթանան օլիմպիական արժեքներին, թիմային աշխատանքի նրբություններին  և այն մասին, թե ինչպես են գործելու EYOF-2021- ում: 

Ընդհանուր առմամբ տարբեր ԱՕԿ – ների 25 դեսպաններ կմեկնեն Ֆինլանդիա։  Նրանք երիտասարդ մարզիկներին կպատմեն օլիմպիական , շարժման դերի, գաղափարների մասին: Օլիմպիզմը դիվանագիտության ամենաարդյունավետ գործիքն է խաղաղության և միջազգային ըմբռնման խթանման գործում: 

EYOF-2021- ի շրջանակում դեսպանները բաժանվելու են երեք թիմերի, որոնցից յուրաքանչյուրն ունենալու է իր  առաջադրանքները։

Ակնկալվում է, որ փառատոնին կմասնակցեն Եվրոպայի 48 ազգային օլիմպիական կոմիտեների 14 – 18 տարեկան շուրջ 1800 մարզիկ – մարզուհիներ։

Ծրագրում ընդգրկված են   լեռնադահուկային սպորտ, բիաթլոն, տափօղակով հոկեյ, սնոուբորդ, դահուկավազք, շորթ- տրեկ, գեղասահք և դահուկային երկամարտ մարզաձևերը:

 

 

Այլ նորություններ